ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք». Դավիթ Գալստյան
00:48, 02.05.2024 | mamul.am
4679 | 1

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանությունները Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք:

Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։

* ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։

* Խորհրդային սահմանները էս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։

Դա գիտի իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։

* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին ա հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չի։

* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն ա, որը ՀՀ կառավարության քարտեզով «դելիմիտացիայից» հետո մնում ա Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։

Էտ մանուշակագույն հատվածը կազմում ա մոտ 0,18 քռ կմ կամ 180 000 000 000 քառ մմ։

P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով ա, կներեք, կարա մի քանի միլիարդ քառ մմ էս կողմ / էկ կողմ լինի»:

Աղբյուրը` Դավիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր