ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են». Ադիբեկյան
15:18, 01.05.2024 | mamul.am
7516 | 0

Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ «Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա մասին դեռ չեն խոսում։ Ամեն դեպքում՝ ըստ Ադրբեջանի պլանի՝ իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այնտեղից մտնելու են Վայք, այնուհետև, Հայաստանն են կիսելու և օտարեն Սյունիքը»,- նշել է ադրբեջանագետը։

Հարցին, թե որ գյուղերի մասին է խոսքը՝ Ադրբեկյանն ասել է, որ տեղեկությունը նոր է ստացել ու դեռ չի հասցրել ավելի խորությամբ ուսումնասիրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր