ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կապիտուլյացիան շարունակվում է». Տիգրան Վարդանյան
16:18, 01.05.2024 | mamul.am
1238 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի հանձնված գյուղերին հաջորդելու են, ըստ օդում կախված լուրերի, Վերին ու Ներքին Շորժան, Այրքը, Կուտը, Կախականը, Նորաբակը, Ազատը, Սոտքը, Կուտականը, Տրետուքը, Ջաղածաձորը: Ու էնպես չի, որ ավարտվելու է էս ամենով: Ասել ռուսի` это ещё цветочки.
Շարունակեք ապրել Ձեր առօրյայով: Ի՞նչ Հայրենիք, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ նամուս ու թասիբ: Առհասաուակ կարող եք սկսել մեկդ մյուսին տեսնելիս ոչ թե ասել բարև, այլ` սալամ: Մեկ ա հարմարված եք, էդ մի քանի նյուանսներն էլ շտկեք ու պատկերն իդեալական կլինի:
Շարունակեք ապրել կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու ծափահարել Նիկոլի ու Ալիևի բերած ապագային:
Հ.Գ. Կապիտուլյացիան շարունակվում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր