ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը». Վարուժան Գեղամյան
00:30, 02.05.2024 | mamul.am
2511 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Բաքվում այսօր պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը։
Պետական պատվերով աշխատող հեռուստաընկերությունը հեռարձակելու է եռալեզու եթեր (ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն), որոնք պետք է «ներկայացնեն ադրբեջանցիներին և աշխարհին գրավված Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություններն ու այնտեղ ետվերադարձի հայեցակարգը»։

Սա էլի մեզ համար պատրաստվող «խաղաղության» քաղաքականության դրվագներից է, որի դեմ դեռ կարող ենք պայքարել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր