ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Երկար ժամանակով ջուր չի լինի Լոռու մարզի բազմաթիվ բնակավայրերում
17:48, 01.05.2024 | mamul.am
3118 | 0

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին ժամը 10։00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային փողոցների, Տավրոս 1-22 փողոցների՝ իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Ուկրշին տնակային ավանի, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1-ին և 2-րդ փողոցների՝ իրենց փակուղիներով, Տավրոս - Սարի թաղամասի, Փարաջանովի, Վերածննդի փողոցների, Շիրակի և Տաշիրի խճուղիների, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Բելառուսների, Մինէներգոյի, Ածխահատների, Կանակայի, Սեբաստիայի, Միջին Մեքենաշինականի, Քոթեջային թաղամասերի, Տիգրանյան, Քիմիկների 1-ին և 2-րդ փողոցների, Ֆիդայինների փող. 1-43 /կենտ/, 2-62/զույգ/, 78ա անհատական տնատիրությունների, Լանջային փողոցի անհատական տնատիրություների, Շիրակացի փող. 4ա, 11, 13 անհատական տնատիրությունների և նրբանցքի, Պռոշյան, Մարգարյան փողոցների և իրենց նրբանցքի, Նալբանդյան 2-րդ նրբանցքի, թիվ 12 դպրոց։

Կդադարեցվի նաև Լեռնապատ, Դարպաս գյուղերի ջրամատակարարումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր