ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կիրանցի վարչական ղեկավարը բացահայտումներ է արել Փաշինյանի հետ հանդիպումից
20:00, 01.05.2024 | mamul.am
2390 | 0

Օրեր առաջ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը. «Որ մենք գնացել էինք կառավարություն, էնտեղից որ ես մի քիչ ուշ եմ դուրս եկել, ինձ ասել են, խոստացել են՝ երկու օրից մեզ մի հստակ տվյալ կասենք:

Կառավարությունից ինձ ասել են՝ գնա, ժողովրդին ասա՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատումը կլինի, կգա 12,13, 14 «տոչկեքը», որոնք որ բնակարաններին մոտ են, դա էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։
Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք․ իրավունքները ձերն են, ես էլ` ձեզ հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր