ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
21:54, 01.05.2024 | mamul.am
1759 | 1

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ «Մինչ պաշտոնական Երևանը փորձում է Բաքվի հետ «գազային փոխըմբռնում» ապահովել, միջազգային Fitch Solutions գործակալությունն իր վերջին զեկույցում պատմում է Ադրբեջանից բնական գազի արտահանման լուրջ խնդիրների մասին:
Մասնավորապես, նշվում է Ադրբեջանի պայմանագրային գերծանրաբեռնվածության մասին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հատկապես 2027 թ-ից ի վեր, երբ Բաքուն ստիպված լինի ԵՄ հետ համաձայնության շրջանակներում կրկնապատկել արտահանումը «Հարավային գազային միջանցքով»՝ հասցնելով այն 20 մլրդ խմ-ի:
Հատկանշական է, որ Ադրբեջանը նաև ստիպված է 2022 թ-ից ի վեր Ռուսաստանից բնական գազ ներկրել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար: Այսպես, 2023 թ.-ին Ադրբեջանը Ռուսաստանից ներկրել է 800,6 մլն խմ գազ՝ սեզոնային սկզբունքով: 2024 թ-ին ներկրման ծավալը հասնելու է 1 մլրդ խմ-ի:
Ստացվում է, որ Երևանը էներգետիկ դիվերսիֆիկացման մասին ամպագոռգոռ ճառերի ներքո, իբրև, փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից՝ նախապատվությունը տալով Ադրբեջանին, որը, իր հերթին, ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր