ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Այդ փաստաթղթերը ՊՆ-ի տրամադրության տակ են». Փաշինյան
22:24, 01.05.2024 | mamul.am
2354 | 0

Եթե, ըստ Տիգրան Աբրահամյանի, Կադաստրի կոմիտեում կարևոր փաստաթղթեր չկան, ապա ինչի հիման վրա են անում սահմանազատումը, վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:

«Ես տեղեկացված եմ այդ թեմային: Խմբակցությունը չի ասում, որ նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր 2022 թվականին նման հարցում է արել, նրան պատասխանել են, որ դրանք գաղտնի են, բայց կարող են գալ, տեղում ծանոթանալ: Հետագայում ՊՆ-ն է խնդրել այդ փաստաթղթերը, Կադաստրի կոմիտեն դրանք տրամադրել է գաղտնիության սկզբունքով, դրա համար էլ, երբ հիմա խմբակցությունը խնդրել է, նրանց ասվել է, որ հիմա իրենց տրամադրության տակ այդ փաստաթղթերը չկան: Բոլոր փաստաթղթերը կան, ՀՀ Կառավարության տրամադրության տակ են, դրանք գաղտնի են, նրանց հետ աշխատելու որոշ ռեժիմներ կան»,- պատասխանեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր