«Սահմանազատումը որևէ տեղից պետք է սկսվի, սկսվում է էդ տեղից և բնական հունով կընթանա: Եկեք նայենք Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այդ սահմանազատումն արդեն 20 տարուց ավելի շարունակվում է: Մենք պետք է արագացնենք գործընթացը, առավել ևս` Ադրբեջանի պարագայում` բոլորիս հայտնի պատճառներով: Քանի սահմանազատված չէ, դա կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ: Այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային վայրերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,- Հանրայինի եթերում հայտարարեց Փաշինյանը: |