ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը ներկայացրեց «սահմանազատման գործընթացի» քայլերի հաջորդականությունը
23:00, 01.05.2024 | mamul.am
1837 | 0

Փաշինյանը «Հանրային»-ի «Հարցազրույցում» ներկայացրել է «սահմանազատման գործընթացի» քայլերի հաջորդականությունը:
«Առաջին քայլով սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը:

Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Այնուհետև հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականության շուրջ»,- նշել է նա։

Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահման չի ստեղծում, այլ վերարտադրում է Խորհրդային միության փլուզման պահին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր