Փաշինյանը «Հանրային»-ի «Հարցազրույցում» ներկայացրել է «սահմանազատման գործընթացի» քայլերի հաջորդականությունը: Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Այնուհետև հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականության շուրջ»,- նշել է նա։ Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահման չի ստեղծում, այլ վերարտադրում է Խորհրդային միության փլուզման պահին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։ |