Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա, լեգիտիմ ակնկալիքների և լեգիտիմ պահանջների հիմքի վրա, պետք է հույսներս մեր վրա դնենք, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Բայց կա երկրորդ ամենակարևոր բանը, ո՞րն է մեր աշխարհաքաղաքական փոփոխության ընկալումը, ընկալման փոփոխությունը և շատ են մեզ քննադատում: Այսինքն՝ քննադատելու համար ասում են, թե մենք տեսակետներ ենք փոխում, թե մենք մոտեցումներ ենք փոխում: Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ փոխվում է աշխարհը և երկրորդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա»,- շեշտեց նա: |