Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք է կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը, հարաբերվենք էդ ցանկության հետ, հասկանանք՝ կարո՞ղ ենք փոխել այդ ցանկությունը, հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի նկրտումներին։ Պետրոս Ղազարյանի դիտարկմանը` լեգիտիմությունը չունի երաշխավոր, ֆորպոստը ունի, Փաշինյանը պատասխանեց. -Ես ձեզ երաշխավորում եմ, որ լիգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը: Ես երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր ա, քան նույնիսկ լավ երաշխավորը: -Ինչի՞ հաշվին: -Քո սուբյեկտայնության հաշվին: |