«Հանրային»-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նշեց այն մտավախությունները, որ Կիրանց գյուղն ու գյուղի դպրոցը հայտնվում են ուղիղ թշնամու հարևանությամբ, դառնում են դիտարկվող թիրախ: Փաշինյանը հակադարձեց. - Կիրանց գյուղն այս պահին էլ է դիտարկվող: Չնայած նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, որ Կիրանց գյուղը խոցելի չի, ուղիղ նշանառության տակ չի: Ես կանչեցի զինվորականներին և հարցրի` Կիրանց գյուղն ու դպրոցն այս պահին ուղիղ նշանառության տա՞կ են, թե՞ չէ: Ինձ ասացին, որ ուղիղ նշանառության տակ են: Եվ էս ա տարբերությունը: Էսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է: Եվ դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա: Իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու ա խոչընդոտ` ի դեմս սահմանազատված սահմանի: - Պարոն վարչապետ, դա ռազմական տեսակետից, բայց զուտ սոցիալական տեսակետից նրանք վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա այդ աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին,- հակադարձեց Պետրոս Ղազարյանը: - Կարելի է ծառ տնկել, կարելի է պատ պատել: -Անվտանգության զգացողության հարցն է: - Անվտանգության զգացողությունը սահմանն ա, խաղաղությունն ա, էսկալացիայի բացակայությունն ա: |