ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Եթե Կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել իրենց կողքի ադրբեջանցիներին, կարելի է ծառ տնկել». Փաշինյան
00:24, 02.05.2024 | mamul.am
10884 | 0

«Հանրային»-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նշեց այն մտավախությունները, որ Կիրանց գյուղն ու գյուղի դպրոցը հայտնվում են ուղիղ թշնամու հարևանությամբ, դառնում են դիտարկվող թիրախ: Փաշինյանը հակադարձեց.

- Կիրանց գյուղն այս պահին էլ է դիտարկվող: Չնայած նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, որ Կիրանց գյուղը խոցելի չի, ուղիղ նշանառության տակ չի: Ես կանչեցի զինվորականներին և հարցրի` Կիրանց գյուղն ու դպրոցն այս պահին ուղիղ նշանառության տա՞կ են, թե՞ չէ: Ինձ ասացին, որ ուղիղ նշանառության տակ են: Եվ էս ա տարբերությունը: Էսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է: Եվ դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա: Իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու ա խոչընդոտ` ի դեմս սահմանազատված սահմանի:

- Պարոն վարչապետ, դա ռազմական տեսակետից, բայց զուտ սոցիալական տեսակետից նրանք վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա այդ աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին,- հակադարձեց Պետրոս Ղազարյանը:

- Կարելի է ծառ տնկել, կարելի է պատ պատել:

-Անվտանգության զգացողության հարցն է:

- Անվտանգության զգացողությունը սահմանն ա, խաղաղությունն ա, էսկալացիայի բացակայությունն ա:

«Եթե Կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել իրենց կողքի ադրբեջանցիներին, կարելի է ծառ տնկել». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր