ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Ինչո՞ւ, որ պատերազմ էր, Երևանի, Գյումրիի, Վանաձորի դպրոցների աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում». Փաշինյան
01:00, 02.05.2024 | mamul.am
5205 | 0

Անդրադառնալով Կիրանցում և մասնավորապես` Կիրանցի դպրոցում անվտանգության զգացողությանը, Փաշինյանն ասաց. «Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է: Ինչո՞ւ, որ 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք, Երևանի Կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրա պատերազմի ժամանակ: Կամ, երբ էսկալացիա է լինում սահմանին, ամբողջ սոցիալական ցանցերը, մամուլը և այլն, որ այդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, այդ դպրոցների երեխաններն իրենց անվտա՞նգ են զգում, որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր