ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի». վարչապետ
01:18, 02.05.2024 | mamul.am
1109 | 1

Հարցին` ինչ է առաջիկայում սպասվում Կիրանցում, Փաշինյանը պատասխանեց, որ ոչինչ դեռ հստակ չէ. «Ոսկեպարի, Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, օրինակ, որ սա երևի մեր ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո ՋիՓիԷս սարքը ցույց է տվել, որ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա՝ մենք մտածել են, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է: Մենք պետք է գնանք տեղում նայենք և ես մարդկանց ասել եմ այն պրոբլեմները, որոնք կարող են ծագել:

Մենք տեսնում ենք, գիտենք ակնհայտորեն եզրային սահմանն անցնում է գյուղի պռնկով, առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի:

Մենք չգիտենք, ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր