Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ի ջահել շրջանակն անցնում է ՀՀԿ-ի երիտասարդներին։ Սկսել են ստի ու կեղծիքի միջոցով սիրաշահել իրենց առաջինին ու միակին, փոխանակ սովորեն նրանից, իսկ որ լավ սերտեն Նիկոլ Փաշինյանի անցած ուղին ու գործունեությունը, միգուցե հասկանան, որ նա նաև ինքնուրույն մտածելակերպ ու մոտեցումները ուներ, անգամ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ում էր, որտեղ անձի պաշտամունքը ամենախորը հիմքերի վրա էր (վատ ու լավ որակումներ չեմ տալիս, այլ պարզապես իրավիճակը ներկայացնում): Այս երիտասարդը, ինչպես վերջին շրջանում ՔՊ-ական շատ ու շատ երիտասարդներ դարձել են քարոզչության գործիք, հայտնվել այ նման խղճուկ վիճակում»։ |