ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունից»․ Պետդեպ
14:48, 02.05.2024 | mamul.am
2124 | 0

Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներից՝ հակաարևմտյան հռետորաբանության և «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։

«Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և վտանգում են Վրաստանի եվրոտլանտյան ինտեգրման ճանապարհը»,- РИА Новости-ն մեջբերում է Միլերի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ վիճելի օրինագիծը «ոգեշնչված է» Մոսկվայից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր