ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբերին». Էդգար Էլբակյան
00:06, 03.05.2024 | mamul.am
1547 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։ Դրա արդյունքում օրական մահանում էր 1000 հայ։
Նույնը կրկնվել է 100 տարի անց՝ 2018 թ․-ին։ Թուրքերի պատվերով Հայաստանում փակվել են ճանապարհներ։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։
Այսօր արդեն վլասովական ենիչերիները փակել են տավուշցիների ճանապարհը՝ նրանց առնելով աքցանի մեջ և ստիպելով, որ իրենց հայրենիքը հանձնեն թուրքերին։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է։
Ապագա ազգային Հայաստանում ճանապարհները փակ են լինելու միմիայն թուրքերի առաջ»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր