ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ». Արտակ Զաքարյան
01:48, 03.05.2024 | mamul.am
2473 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնես` ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
Արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների` արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը:
Եթե չե՛ս ցանկանում արժանապատվությունդ արատավորել, կամ ապօրինի հրաման կատարել՝ մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ, հանուն հետագա կյանքն արժանապատիվ ապրելու:
Միթե՞ Հայրենիք հանձնելուց հրաժարվելն այդքան բարդ է:
Միթե՞ նրանք չեն գիտակցում, որ շուտով հենց այս նույն ոստիկանների հարազատները, Հայաստանում խոշտանգվելու են հենց այն նույն թուրքերի կողմից, իսկ մեկ այլ հայ ոստիկան, հնարավոր է այլևս չկարողանա, կամ ցանկություն չունենա պաշտպանել Հայրենիքի տարածքն այսօր հանձնած այդ նույն ոստիկանի հարազատին...
Հ.Գ.
Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը: Այն պետք է փոխվի ու պատասխանատվության ենթարկվի: Հետագայում, գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը՝ խրոխտ պատճառաբանելով, որ «բա ի՞նչ անեն՝ տուն են պահում»:
Պայքարը, հավատը և արժանապատվությունը երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր