ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի քաղաքական իշխանությունն ընտրել է ոչ թե ֆորպոստ չլինելու, այլ պարզապես ՉԼԻՆԵԼՈՒ տարբերակը». Հակոբ Բադալյան
23:48, 02.05.2024 | mamul.am
2391 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետ Փաշինյանն ասում է, թե՝ մեզ ասում են կամ պետք է լինեք ֆորպոստ, կամ՝ չլինեք:
Դե, հասկանալի է, թե ինչ է ակնարկում տողատակում, կամ՝ ինչ է ուզում, որ տողատակում հասկանա հանրությունը: Ինչպես ասել եմ բազմիցս, կասկածից վեր է իհարկե, որ կա Հայաստանի և Կովկասի հանդեպ ազդեցության աշխարհաքաղաքական պայքար, բավականին բազմաշերտ, բազմաոճ: Սա անհերքելի է: Մյուս կողմից, համարել և համարում եմ, որ Փաշինյանի հիշատակած շեշտադրումներն ու թեման ընդհանրապես այսօր ներքին գործածության առարկա է սեփական ընտրազանգվածի սպառման համար, ինչպես նաև ունի որոշակի արտաքին քաղաքական հաշվարկներ:
Գործնականում, ի՞նչ է իրավիճակը: Եթե դուրս գանք այդ ամենից և նայենք իրերին այնպես, ինչպես ասվում է, ապա ըստ էության, վարվող քաղաքականությունը ՉԼԻՆԵԼՈՒ ընտրությունն է:
Համենայն դեպս իր գոյություն ունեցող բովանդակությամբ, Հայաստանի իշխանության հռետորաբանությամբ: Հայաստանի քաղաքական իշխանությունը ընտրել է ոչ թե ֆորպոստ չլինելու, այլ պարզապես՝ ՉԼԻՆԵԼՈՒ տարբերակը:
Որովհետեւ, եթե «անվտանգության» կոնցեպտ է դիտվում հակառակորդ պետության եւ նրա «ավագ եղբոր» քաղաքական, ըստ էության ռազմա-քաղաքական պահանջների կատարումը, դա ՉԼԻՆԵԼՈՒ մասին է: Որովհետեւ այդ պահանջների հիմքում անթաքույց կերպով դրված է Հայաստանից դեկորատիվ պետություն ստանալու նպատակը: Հայաստանի քաղաքականությունը, գոնե իր ներկայիս տեսքով եւ «փիլիսոփայությամբ», հանրությանը մատուցվող նարատիվներով՝ արդարացնում է նրանց այդ նպատակը, անվտանգության հոմանիշ է դարձնում դեկորատիվությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր