Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրում է․ «Կիրանցում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ու կոլաբորացիոնիստական հակումներն ապացուցելու համար, այդ նպատակով էլ ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը։ Եթե հանես այդ համակարգը, Փաշինյանն այլևս իշխանություն չի ունենա Հայաստանում։ |