ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
11:48, 02.05.2024 | mamul.am
1655 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզպետի եղբայր Վահե Ղալումյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե առավոտյան կիրանցում ոստիկանները բռնի ուժ չեն կիրառել․ «Ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, սակայն ոչ ոք բռնության չի ենթարկվել, այս մասին հավաստիացրել են նաև բերման ենթարկվողները»,-նշեց պատգամավորը՝ ընդդիմադիրներին մեղադրելով Կիրանցի բնակիչներին իրենց շահերի համար օգտագործելու մեջ։ «Լավ է, որ գնում եք գյուղ, բայց գյուղացիների դարդն էն չի, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն, իրանց խնդիրը մեկ-երկու տան հարցն է, որի շուրջ վարչապետը խոսել ու ասել է, որ դա պետության խնդիրն է։ Թե պետությունն ինչպես կլուծի այդ խնդիրը, առաջիկայում կերևա։ Կիրանցում սահմանազատում է իրականացվելու 11 կետերում, որոնցից 7-8-ում աշխատանքերը մոտ օրերս կկատարվեն, վիճելի են 3-4 կետերը, որտեղ աշխատանքները բնակիչների սեփականության վկայակաների ուսումնասիրության համար հետաձգվել են»,- նշեց Վահե Ղալումյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր