«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին քայլ առ քայլ պետք է ընդհանրապես դուրս գա: ՀՀ-ում պետք է լինի մեկ հարկային համակարգ ու բոլորը պետք է աշխատեն այդ մեկ հարկային համակարգով: Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք»,- Կառավարության նիստի ժամանակ, «Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում: |