ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
16:54, 03.05.2024 | mamul.am
2110 | 0

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անվիճելի է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը խաղաղությունն է, հարևանների հետ թշնամության բացակայությունը և հաշտ միջավայրը, որտեղ կարելի է ապրել անվտանգ ու, խելք ու հմտություններ ունենալու պարագայում, զարգանալ։
Տարիներ շարունակ անզիջում դիրքերից հանդես եկող, փոխզիջումներով խնդիրը լուծելու տարբերակները մերժող Փաշինյանը, փաստորեն, աղետալի պատերազմից, ջախջախիչ պարտությունից, անդառնալի կորուստներ արձանագրելուց հետո, երբ փոխզիջման ոչ մի տարբերակ չկա այլևս, երբ նոր ձևավորված հանգամանքները զիջումներ են միայն թելադրում, հանգել է խաղաղության անհրաժեշտության մտքին։ (Այստեղ կարելի է տխուր ժպտալ)։ Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները նա հենց խաղաղության ու հաշտության անհարժեշտությամբ էր պայմանավորում։
Բայց այդպես էլ չպատասխանեց լրագրողի ամենակարևոր հարցին՝ կա՞ վստահություն, որ Ադրբեջանն էլ իր հերթին է հետ քաշվելու Հայաստանի սուվերեն տարածքից։ Մի քանի անգամ շրջանցեց այս հարցը, ինչից կարելի է եզրակացնել, որ չգիտի, պատասխան չունի։ Իսկ այսօր սա ամենակարևոր հարցն է։
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանից հետ քաշվելու պատրաստ լինելու մասին հստակ հայտարարություն դեռ չի հնչել։
Հետևաբար՝ չի բացառվում, որ կարող ենք դառնալ նոր անակնկալների ականատեսներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր