ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Վրաստանի նախագահը քաղաքացիներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև
14:30, 02.05.2024 | mamul.am
2134 | 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ «Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա ընտրությունների ժամանակ»,- ասել է նա՝ բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ շարունակել առաջ մղել վիճահարույց օրենքը, ինչպես նաև ցույցի մասնակիցներին ցրելը։ «Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի գործընկերներին՝ Արևմուտքին և Եվրոմիությանը, հայտարարել է թշնամիներ և գործակալներ, որոնք փորձում են հեղափոխություն կազմակերպել Վրաստանում։ Հետևաբար, առաջիկա ընտրություններում քաղաքացիները ստիպված կլինեն քվեարկել Եվրոպայի կամ Ռուսաստանի օգտին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր