Ռուսաստանի իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ, որը տեղի կունենա մայիսի 7-ին։ Դրա համար նախատեսվում է Մոսկվա տեղափոխել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, ինչպես նաև անօդաչուները ճնշելու համար ռադիոէլեկտրոնային պայքարի գերհզոր միջոցներ տեղադրել, հաղորդում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Աղբյուրների խոսքով՝ ոստիկաններին պարտավորեցրել են ստուգել մայրուղիների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի մոտ գտնվող բոլոր շենքերը։ |