ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականներ»․ Էմմա Պալյան
16:18, 02.05.2024 | mamul.am
2609 | 1

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս իր ելույթում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին խոսելիս, նրան «պարոն»-ով էր դիմել, ասում է՝ չի սխալվել, միտումնավոր է այդպես դիմել․ «Ես պարոնով դիմել եմ նաև Շիրակի թեմի առաջնորդին, ինչը ոչ թե սխալմունք է, այլ միտումնավոր եմ այդպես դիմում, քանի որ նրանք ավելի շատ քաղաքական գործիչներ են, քան՝ հոգևորականներ։ Ես հավատացյալ մարդ եմ, բայց դա չի խանգարում ինձ որպես քաղաքական գործիչ իմ ելույթներում գնահատականներ տալ։ Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականներ»,- այսօր «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

«Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականներ»․ Էմմա Պալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր