«ՀայաՔվե» նախաձեռնության անդամներն ակցիա են իրականացնում ՆԳՆ շենքի դիմաց։ «ՀՀ կառավարությունը բռնազավթած անձը և նրա խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկաններին։ Եկել ենք ոստիկաններին զգուշացնելու՝ չդառնալ թշնամու գործակալների հանցակից»,-ասել է Ավետիք Չալաբյանը։ |