ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում». Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
23:06, 02.05.2024 | mamul.am
2173 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց: Ըստ նրա` Կիրանցում անհանգստություն կա, մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված:

«Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում: Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչև վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքն ու սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր