ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց: Ըստ նրա` Կիրանցում անհանգստություն կա, մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված: «Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում: Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչև վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքն ու սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։ |