Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, Տավուշում սահմանազատման ու տարածքային զիջումների դեմ պայքարին մասնակցող Սուրեն Պետրոսյանը։ «Բոլորս պետք է լինենք ոգով ուժեղ և հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը: Պայքարը շարունակվում է»,- նշել է նա: |