«Հրապարակ»-ը գրում է․«Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։ Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։ |