Ադրբեջանում դիտարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միլի մեջլիսի հերթական ընտրությունները պետք է կայանային այս տարվա նոյեմբերին, սակայն Փանահովը նշել է, որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, և այդ պատճառով «հնարավոր է ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի»։ |