ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ադրբեջանում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել
10:30, 03.05.2024 | mamul.am
1681 | 0

Ադրբեջանում դիտարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միլի մեջլիսի հերթական ընտրությունները պետք է կայանային այս տարվա նոյեմբերին, սակայն Փանահովը նշել է, որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, և այդ պատճառով «հնարավոր է ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր