Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նախօրեին այցելել է Կիև և խոստացել տարեկան 3 մլրդ ֆունտ (3,74 մլրդ դոլար) հատկացնել, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի Մեծ Բրիտանիայից ստացած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։ «Մենք ամեն տարի 3 միլիարդ ֆունտ կհատկացնենք՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,-Քեմերոնի խոսքը մեջբերում է Reuters-ը։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայից ստացած միջոցներին, Քեմերոնի խոսքով, ուկրաինացիները կորոշեն՝ ինչպես օգտագործել։ «Ուկրաինան նման իրավունք ունի։ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի տարածքին, և, հասկանալի է, որ Ուկրաինան սեփական պաշտպանությունն ապահովելու կարիք ունի»,-ասել է Քեմերոնը։ |