ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք»․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին
11:18, 03.05.2024 | mamul.am
1587 | 1

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից ՄԻՊ Անահիտ Մանասյանին մեղադրեց մի շարք հանրային հնչողություն ունեցող դեպքերի վերաբերյալ կարծիք չհայտնելու, ՔՊ կուսակցության օմբուդսմենը լինելու և ընդդիմադիրների իրավունքները չպաշտպանելու մեջ։ Նա բերեց մի քանի միջադեպերի օրինակներ, որոնց դեպքերում պատժվողներ չեն եղել, քանի որ ենթադրյալ կասկածյալները պետական պաշտոնյաներ են, իշխանության ներկայացուցիչներ։ «Շնչահեղձ նախադասություններով խոսեցիք նաև բանակում մահվան դեպքերի մասին, որ զբաղվել եք, բայց չհասկացվեց, ո՞րն է գնահատականը և ի՞նչ բացատրություն կա խաղաղ պայմաններում այսքան մահերի։ 2021 թվականի զինված ուժերում մահացել է 58 զինծառայող, 2022 թ-ին՝ 64, 2023 թ-ին՝ 83»,-ասաց Թագուհի Թովմասնաը՝ նշելով, որ ՄԻՊ-ը գնահատական չի տվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ ատելության խոսքո և սպառնալիք պարունակող բազմաթիվ արտահայտություններին։

«Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք»․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր