ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը
12:06, 03.05.2024 | mamul.am
763 | 0

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։

ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Նշվել է, որ թեև երկրում առկա է բազմակարծության միջավայր, սակայն լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։

«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը:

Շեշտվել է, որ հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը, իսկ որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր