Ֆրանսիան և Ճապոնիան պայմանավորվել են Ճապոնիայի տարածքում զորքեր տեղակայելու շուրջ, գրում է Euractiv-ը՝ հղում անելով ճապոնական և ֆրանսիական աղբյուրներին։ Նշվում է, որ երկրները որոշել են ամրապնդել ռազմական համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության և Ուկրաինայում հակամարտության ֆոնին։ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը անանունության պայմանով հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ համաձայնագրի կնքումը կարող է տևել մոտ մեկ տարի: Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը պատմել է, որ Փարիզը հույս ունի, որ դրան կհաջողվի հասնել շատ արագ, քանի որ երկիրը շահագրգռված է տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնմամբ: |