ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ինձ հետ «դու»-ով չխոսեք»․ Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց
12:36, 03.05.2024 | mamul.am
3169 | 1

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց: Պատգամավորը հերթական անգամ ընդդիմադիրներին մեղադրեց Արցախը լուծարելու մեջ, որից հետո Արծվիկ Մինասյանը նրան տեղից ասաց․ «Սուտ ես ասում»։ Արթուր ՀՈվհաննիսյանը հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել․ «Ինձ հետ «դու»-ով չխոսեք, հորդորում եմ ձեզ, հանկարծ չհամարձակվեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը, ինչից հետո իրավիճակը լարվեց:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Արծվիկ Մինասյանին զրկեց այսօրվա ընթացքում ձայնի իրավունքից:

Արծվիկ Մինասյանը լքեց դահլիճը։

ԱԺ-ում իրավիճակը լարվեց
ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր