ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արձանագրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքեր». Անահիտ Մանասյան
14:48, 03.05.2024 | mamul.am
858 | 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Տավուշում և հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր։

«Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ` նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են անձին ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները նրան չներկայացնելուն կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում, երբ անձը քրեական որոշակի գործընթաների շրջանակներում է ազատությունից զրկվում»,- ասաց Անահիտ Մանասյանը:

«Արձանագրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքեր». Անահիտ Մանասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր