ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին»․ Կոբախիձե
15:00, 03.05.2024 | mamul.am
2028 | 0

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցը։

Մասնավորապես, Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ։

«Ես անկեղծ հիասթափություն հայտնեցի Դերեք Շոլեին՝ 2020-2023թթ․ հեղափոխության երկու փորձերի առնչությամբ, որոնց աջակցել է ԱՄՆ նախկին դեսպանը։ Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, ապա Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ կբացվեր»,-ասել է Կոբախիձեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր