ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց»․ Ագնեսա Խամոյան
15:18, 03.05.2024 | mamul.am
1363 | 0

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում է, ներկայացնում է դատախազության 2023 թվականի գործունեության մասին զեկույցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադառնալով կալանքը որպես պատժի միջոց կիրառման խնդրին, ասաց․«Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց, կարո՞ղ եք ասել մի դեպք, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այո՛, կարող եք ասել, և այդ դեպքը մեկն է, որը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբբինգ է իրկանացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը»։ Գլխավոր դատախազը հերքեց՝ ասելով, որ 2018-23 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում։

«Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց»․ Ագնեսա Խամոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր