«44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործերի մասին շատ չենք չենք խոսում, չենք լուսաբանում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական անկում տեղի չունենա»,-Աժ-ում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ «44-օրյաի հետ կապված բոլոր գործերը, հատկապես հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով, հետևողականորեն ուղարկվում են դատարան։ Զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս գործը դատարան ուղարկել։ Գլխավոր դատախազը շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև պատերազմական օրերին կատարված կոռուպցիոն հանցագործություններին՝ թե՛ բանակում և թե՛ թիկունքում։ «Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում զրկում է բանակին առավել բարձր պատրաստվածություն ունենալու հնարավորությունից։ Ինձ, որպես դատախազ, շատ տհաճ էր, երբ կարդում էի, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»,-ասաց Աննա Վարդապետյան։ |