Բեռլինի մի մասը թունավոր ծխով է ծածկվել՝ գործարանում բռնկված հրդեհի պատճառով, գրում է Berliner Zeitung-ը։ Հրդեհ է բռնկվել Լիխտերֆելդի շրջանի մետաղամշակման գործարանի տարածքում։ Հրդեհի մակերեսը կազմել է 2000 քմ: Պարբերականը նշում է, որ գործարանում քիմիական նյութեր են գտնվում, ուստի հարևան տների բնակիչներին հորդորել են փակ պահել պատուհաններն ու դռները՝ ծխի տարածման պատճառով։ |