ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ»․ գլխավոր դատախազ
16:18, 03.05.2024 | mamul.am
3989 | 0

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին ԱԺ նիստում այսօր ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Դիմումում կային որոշակի փաստաթղթեր՝ այդ թվում սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ՝ խնդրելով, որ պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքները մեզ ներկայացնեն, որ վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ»․ գլխավոր դատախազ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր