ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
17:30, 03.05.2024 | mamul.am
1626 | 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը․ «Դե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները՝
1. Հարձակման մասին նախապես իմանալով զորքը չծավալելն էր
2. Պատերազմից առաջ առաջնագծում բոլոր հրամանատարներին անփորձ ու ներդաշնակեցում չանցածներով փոխելն էր
3. 2018-ից ռազմական տեխնիկայի ոչ նպատակային գնումներն էին
4. արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի դերակատարների հետ սխալ դիվանագիտական քայլերն էին
5. պատերազմի ժամանակ ռազմական գաղտնիքներ պաշտոնյաների կողմից հրապարակելն էր
6. Թիկունքի ապահովումը, լոգիստիկան ու մատակարարումը նորմալ չկազմակերպելն էր
7. Զորքի լրահամալրումը չկազմակերպելն էր
8. Տեղեկատվական ու քարոզչական բարդակ պաշտոնյաների կողմից ստեղծելն էր
9. հույժ գաղտնի բունկեռը պռոխոդնոյ դվոռ սարքելն էր
10. բանակը մայկա-տռուսիկ-կլուբնիկ մակարդակի փիառի համար օգտագործելն էր
Շարունակեմ, թե հասկացար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր