ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ»․ Զախարովա
18:48, 03.05.2024 | mamul.am
2107 | 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու հարցին, հորդորել է այն հասցեագրել պաշտոնական Երևանին։ «Մենք, նախկինի պես, կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Չնայած կազմակերպության հասեցին պարբերաբար հնչող մեղադրանքներին, անդամակցության հետ կապված ՀՀ-ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել: Հետևաբար, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ու պետք է կատարի պարտականությունները»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է այդ մասին կես տարի առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր