ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու հարցին, հորդորել է այն հասցեագրել պաշտոնական Երևանին։ «Մենք, նախկինի պես, կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Չնայած կազմակերպության հասեցին պարբերաբար հնչող մեղադրանքներին, անդամակցության հետ կապված ՀՀ-ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել: Հետևաբար, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ու պետք է կատարի պարտականությունները»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է այդ մասին կես տարի առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի։ |